«Փրկենք մանուկների կյանքը». Բարեգործական մարաթոն Թբիլիսիում

«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը  մայիսի 20-ին կազմակերպում է «Մանուկների կյանքը փրկելու նպատակով» բարեգործական մարաթոն: Մարաթոնը կազմակերպվում է  «Կուս Տբայի» (Կրիայի լճի) երկանքով, սկիզբը  ժամը 14:00-ին: Միջոցառման նպատակն է՝ օգնություն ցուցաբերել և ֆինանսապես աջակցել ծանր հիվանդություն ունեցող երեխաներին:

Կազմակերպությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել   փոքրիկների կյանքեր փրկելու նպատակով կայանալիք մարաթոնին:

Մասնակցելու նպատակով հարկավոր է գրանցվել Georgian Armenians’ Union-ქართველ სომეხთა კავშირი ֆեյսբուքյան էջի օգնությամբ:

Թողնել պատասխան