9 նոր դեպք. կորոնավիրուսի պատկերը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 9-ով:

Ընդհանուր թիվն ապրիլի 11-ի ժամը 22:00-ի դրությամբ՝ 242 է:

Այս մասին տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge  հատուկ կայքում: 4929 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում,  405-ը՝ ստացիոնար հսկողության ներքո:

242-ից 60-ն ապաքինվել է,  3-ը`մահացել: Վարակված՝ Վրաստանի 3 քաղաքացի հայրենիք է տեղափոխվել՝ բուժումը շարունակելու  համար: