Կորոնավիրուսը կենդանիներից չի փոխանցվում. կենդանաբանական այգու տնօրեն

COVID-19-ը չի փոխանցվում ո՛չ ընտանի, ո՛չ էլ վայրի կենդանիների հետ շփվելու միջոցով:

Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Վերջերս սոցիալական ցանցերի վրացական տիրույթում հաճախ է շրջանառվում այս թեման, գրվում է, որ մարդը կարող է նաև կենդանիներից վարակվել, սա որոշակի հավելյալ խուճապի պատճառ էր դարձել: Գուրիելիձեն ասել է, որ աշխարհում ոչ մի նման դեպք չի գրանցվել, այդ պատճառով կենդանիների պաշտպանության համար հատուկ միջոցներ գազանանոցում չեն կիրառվում, իսկ սպասարկող անձնակազմն ու ղեկավարությունը շարունակում են աշխատել` հետևելով  Առողջապահության նախարարության խորհրդատվություններին՝ ձեռնոցներ ու դիմակներ են կրում, սոցիալական հեռավորություն պահում:

Թբիլիսիի կենդանաբանական այգին քաղաքացիների համար փակ կլինի՝ քանի դեռ ուժի մեջ է արտակարգ դրության ռեժիմը:

Այգու տնօրենի ասուլիսի տեսագրությունը՝