Վրաստանի ընդդիմությունը ԱԳ նախարարին հրավիրում է խորհրդարան

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին հրավիրում են խորհրդարան։

«Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգի Կապանաձեն ընդգծել է, որ կարևոր է հասկանալ, թե ինչ է անում ԱԳՆ-ն Սիրիայի որոշումը դատապարտելու ուղղությամբ։

«ԱԳՆ-ն մեր հարցերին չի պատասխանում: Մեզ հետաքրքիր է՝ ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը, որպեսզի Արաբական պետությունների լիգան դատապարտի Սիրիայի որոշումը։ Արդյոք աշխատում է այս ուղղությամբ, որպեսզի Սիրիայի առջև դրվի լիգայից դուրս գալու հարցը այնքան ժամանակ, մինչև Սիրիան հրաժարվի բռնագրավված տարածքների անկախության ճանաչումից: Ինչպես ենք աշխատում Սիրիայի ընդդիմության հետ, որին շատ երկրներ ընդունում են որպես լեգիտիմ կառավարություն: Շատ կարևոր է հասկանալ՝ արդյոք ԱԳՆ-ն աշխատում է այս հարցերի շուրջ»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կապանաձեն:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

 

Թողնել պատասխան