Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը դատապարտում է «ռուսական օրենքի» օրակարգ վերադարձը

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհուրդը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որին միացել է նաև «Ալիք Մեդիան»։

Խորհուրդը կտրականապես դեմ է և դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումների վերսկսումը, որը խաթարում է Վրաստանի ժողովրդավարական զարգացումը և եվրաատլանտյան նկրտումները։

«Ներկայացված օրինագիծը ծանր հարված է հասցնում և նվազեցնում է քաղաքացիական հասարակության դերը, մարդու իրավունքների գործնական պաշտպանության և պաշտպանության մեխանիզմները, էթնիկ և կրոնական բազմազանության պահպանման, պաշտպանության և զարգացման հնարավորությունները, հասարակության մեջ մշակութային և սոցիալական պատասխանատվության լիարժեք իրականացումը», — նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները համոզմունք են հայտնում, որ այս օրինագծի ընդունումը սպառնում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի վաղեմի հավակնություններին.

«Եվրոպական ինտեգրման ձգտումը ոչ միայն ազգային ձգտում է, այլ սահմանադրական պարտավորություն, որին պաշտպանում է մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»։

Նրանց խոսքով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունումը կործանարար կլինի երկրի ժողովրդավարական զարգացման համար. «Ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա, մենք հայտարարում ենք, որ սկզբունքորեն կարևոր է, որ նշված օրինագիծը կամ նմանատիպ որևէ նախաձեռնություն օրենք չդառնա։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի քննարկումը»։

Հայտարարությունը տարածում են խորհրդի հետևյալ անդամ կազմակերպությունները.

  • Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոն (CEAC),
  • Ալիք մեդիա,
  • Կարմիր կամուրջ,
  • Համերաշխության շարժում,
  • Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ,
  • Վրաստանի ադրբեջանցիների երիտասարդական միություն,
  • Խաղաղության հիմնադրամ,
  • Վրաստանի ուդիներ,
  • Բաց սահմաններ,,
  • Քաղաքացիական հավասարության հարթակ,
  • Ժողովրդավարության և ինտեգրման ռեսուրսներ,
  • Ասոցիացիա Ուդի,
  • Համայնքային կապ պանկիների բարօրության համար։