Բողոքի ցույց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Օրենքի այս նախագիծը հայտնի է որպես «ռուսական օրենք»։

Հանրահավաքի մեկնարկին հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Ցույցի մասնակիցները օրենքի նախագծի դեմ տարբեր բովանդակությամբ պաստառներ են բերել։

Ռուսթավելի պողոտայում այս պահին երթևեկությունը սահմանափակված է։

Նշենք, որ խորհրդարանում առավոտից «Օտարերկյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ ընթանում է «Ոչ ռուսական օրենք»-ին խորագրով ակցիան։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն սկսել է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որ կրկին խորհրդարան է ներկայացրել «Վրացական երազանքը»։