Պորտուգալիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

«Պորտուգալիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-այս մասին ասված է Պորտուգալիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում, որը հրապարակել է Վրաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Պորտուգալիայի իշխանությունները խստորեն դատապարտում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Սիրիայի վարչակազմի որոշումը։ Այն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը միջազգային իրավունքի՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սիրիան ճանաչել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Թողնել պատասխան