Սարալիձեն վերջնագիր է ներկայացրել կառավարությանը

Հունիսի 4-ին կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո սպանված դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն, հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացնում մինչև հունիսի 10-ը։

«Եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, պահանջը կմնա անփոփոխ»,-ասել է Սարալիձեն, ով օրեր շարունակ բազմաթիվ աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում։

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին Զազա Սարալիձեն կառավարությունում հանդիպել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիայի հետ:

«Բոլորը պետք է ձերբակալվեն, ով սպանել է, ով փորձում է պաշտպանել հանցագործներին։ Քննիչներն ու դատախազները նույնպես, բոլոր նրանք, ովքեր մեղավոր են»,-հանդիպումից հետո ասել է նա:

Զազա Սարալիձեի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ հանդիպումը խաղաղ է անցել,  կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցին լուծում տալ: Նրա խոսքով, այսօր սպասում են, որպեսզի ձերբակալվեն բոլոր մեղավորները։

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում տեղի ունեցած 2 անչափահասի սպանության մեջ մեղադրվող անչափահասների վերաբերյալ աղմկահարույց որոշում  կայացրեց․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։

Թողնել պատասխան