Թբիլիսիում սրճարաններ են ապամոտաժվել

Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող մոտ 50 առանց շինթույլտվույթան սրճարաններ ապամոնտաժվել են, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետը նշել է՝ 14 սրճարան ունի գործող վարձակալության պայմանագիր, իսկ յոթ օբյեկտ մշակութային ժառանգության պահպանության խորհրդի կողմից ստացել է օրենքով սահմանված գործողություններ իրականացնելու թույլտվություն։

Քաղաքային իշխանության ղեկավարը հանրությանը ներկայացրել է լուսանկար, թե ինչպիսի տեսք ուներ նշված տարածքը մինչ ապամոնտաժումը և ինչպիսին է ներկայիս իրավիճակը տարածքում։ Կալաձեն շնորհակալություն է հայտնել սրճարանատերերին համագործակցության, իսկ քաղաքապետարանի տեսչության ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի համար։

«Ես՝ որպես Թբիլիսիի քաղաքապետ, ուրախ եմ փոխադարձ վստահություն համար։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը, կօգնենք ձեզ ամեն ինչ անել ճիշտ և օրինական, ինչպես նաև շնորհակալ եմ քաղաքապետարանի տեսչության աշխատակիցներին նշված տարածքի կազմակերպման ուղղությամբ կատարած աշխատանքի համար»,- ասել է Կալաձեն։