Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Մայիսի 10-13-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կլինի +15, +20, արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում` +18, +23 աստիճան։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մայիսի 14-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23, +28 աստիճան։

Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը մայիսի 10-13-ին կլինի +19, +21, իսկ ամսի 14-ին կբարձրանա մինչև +24, +26 աստիճան տաքություն։