Դատարանը համաձայնել է Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ լսել բժշկական փորձագետներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը համաձայնել է լսել բժշկական փորձագետների կարծիքը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Որոշումը կայացրել է դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին, այնուհետև որոշում կկայացվի նոր բուժզննում նշանակելու հարցը։

Երեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը նիստ է նշանակել պետական ​​բյուջեից միջոցների յուրացման գործով։ Բացի Սաակաշվիլիից, գործով մեղադրյալ է նաև Պետական ​​անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիան։

Դատավորը հետաձգել է նիստը՝  Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությանը ներկա չգտնվելու պատճառով. փաստաբանները հրաժարվել են լսել մեղադրող կողմի փաստարկներն առանց նրա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր առողջապահության նախկին նախարար (2019 թվականին) Դավիթ Սերգեենկոյին, և Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դիմիտրի Խունդաձեին, ինչպես նաև «Հիպոկրատի երդում տված պատգամավորներին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»՝ այցելել իրեն ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հիվանդ և համապատասխան եզրակացություն անել։