Հավատարիմ ենք փոքր կառավարության մասին որոշմանը. Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրավիրած ասուլիսում վստահեցրել է, որ իր գլխավորությամբ գործող կառավարությունը հավատարիմ է փոքր կառավարություն ունենալու մասին ավելի վաղ կայացրած որոշմանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ներկայացրինք փոքր կառավարության մասին հայեցակարգը՝ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը աճ սահմանելով: Մենք հավատարիմ ենք մեր այդ որոշմանը»,- ասել է Բախտաձեն:

Հիշեցնենք՝ Մամուկա Բախտաձեն ստանձնելով վարչապետի պաշտոնը, հայտարարել էր, որ երկիրը կունենա փոքր կառավարություն՝ կառուցվածքային օպտիմալացման հետ կկրճատվեն ծախսերը: