Բեսելիան խոսել է կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին

«Իրադարձություններից առաջ չընկնենք»,-պատասխանելով կառավարությունում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լրագրողի հարցին, ասել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Էկա Բեսելիան:

Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավարն այլ մեկնաբանություն չի արել:

«Հիմա մեկնաբանություն չեմ կարող անել: Աշխատանքային ձևաչափով հանդիպումներ են նախատեսված: Այս պահին կառավարությունում փոփոխությունների վերաբերյալ ոչինչ չեմ կարող հաստատել»,- նշել է Բեսելիան:

Թողնել պատասխան