Դպրոցի մոտ երեխա է վրաերթի ենթարկվել

Թբիլիսիի Գլդանի թաղամասի դպրոցներից մեկի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի։

Տեղեկությունների համաձայն, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակը ծանր չէ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։