Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 29

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն էր տարածել, որտեղ նաև նշել էր այն ընթացակարգերի և ստուգումների մասին, որոնք անցնում են այլ երկրների քաղաքացիները՝ Վրաստան մուտք գործելու ժամանակ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն անսասան է Վրաստանին և նրա տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ավելին՝ այստեղ:

Եվրամիությունը դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա այցի վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններին։

Այս տարի World Travel Awards մրցանակաբաշխությանը Բաթումին ևս առաջադրվել է որպես Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղություն:

Անշարժ գույքի գործակալ Տատո Տարիելաշվիլիի խոսքով, ռուսները պատրաստ են 50-100 տոկոսով ավելի վճարել, միայն թե կարողանան Վրաստանում բնակարան վարձել:

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ չնայած ձեթը նկատելիորեն էժանացել է, այնուամենայնիվ, էլ ավելի էժանանալու նախադրյալներ կան։ Սիլագավայի խոսքով՝ մեկ պարկ ալյուրի գինը նվազել է 13 լարիով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում Ռիկոտիի անցուղու բոլոր 51 թունելներում, որոնք բաժանված են 4 հատվածի։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթություն հանուն զբաղվածության» հետազոտությամբ գնահատվել է Վրաստանի աշխատաշուկան, ուսումնասիրվել են այն խոչընդոտները, որոնց բախվում են աշխատանք փնտրողներն ու գործատուները աշխատաշուկայում։

Վրացական պաշտոնական արժույթը՝ լարին, դոլարի նկատմամբ արժևորվել է 0,49 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 2,63 թեթրիով։