Լուկաշենկոյի այցի առնչությամբ Վրաստանի արձագանքը աբխազական կողմին չի անհանգստացնում

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա այցի վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններին։

Արձինբան նշել է, որ Լուկաշենկոյի այցի առնչությամբ երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի արձագանքը իրենց չի անհանգստացնում:

«Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն։ Մենք Բելառուսը դիտարկում ենք որպես մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն։ Նրանք մեր ընկերներն են»,- ասել է Արձինբան։

Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիա է ժամանել սեպտեմբերի 28-ին, Բիճվինթայի ամառանոցում նա հանդիպել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա՝ որպես Վրաստանի պետական ​​սահմանի խախտում և կոչ է արել Բելառուսին` հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը և չձեռնարկել գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Լուկաշենկոն խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. միջազգային արձագանքներ

Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեժիմի սահմանում

Բելառուսի նախագահի այցը Աբխազիա բացահայտ առճակատում է Վրաստանի հետ. կարծիքներ

Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

Խստորեն դատապարտում եմ Լուկաշենկոյի այցն Աբխազիա. Զուրաբիշվիլի