Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։

«Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը և հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- գրել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս դատապարտել են Լուկաշենկոյի այցը Սոխումի:

Ի դեպ, Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախության ճանաչումը, և որ դա կարող է տեղի ունենալ, երբ ինքը տեսնի այդ քայլի անհրաժեշտությունը:

Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեզժիմի սահմանում