Վրաստանը սիրիական ավիաընկերությունների համար փակել է օդային տարածքը

Վրաստանը սիրիական Syrian Air և Cham Wings ավիաընկերությունների համար փակել է օդային տարածքը՝ հաշվի առնելով, որ Սիրիան օրերս ճանաչել էր Վրաստանի կողմից չվերահսկվող  Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը։

Պաշտոնական Թբիլիսին մայիսի 29-ին հայտարարել էր, որ խզում է 1994 թվականի մայիսի 18-ից առկա դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։

«Օդային տարածքը փակ կլինի սիրիական ցանկացած ավիաընկերության համար»,- հայտարարել է օդային հաղորդակցության ծառայության ղեկավար Գոչա Մեզվրիշվիլին:

Reuters-ի տվյալներով, Սիրիայի ավիաուղիները Վրաստանի օդային տարածքը Սիրիայի և Ռուսաստանի միջև թռիչքներ իրականացնելու համար չեն օգտագործում հունիսից: Ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են Ադրբեջանի օդային տարածքով, որը թռիչքի ժամկետն ավելացնում է կես ժամով:

Թողնել պատասխան