Վարորդական իրավունքի գործնական քննությունը կազմված կլինի երկու մասից

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար այսուհետ քաղաքացիները քննություն կհանձնեն նախ հատուկ նախատեսված վայրում, այնուհետև քաղաքային երթևեկության մեջ։

«Վարորդական իրավունք ստանալու համար անձը պետք է անցնի տեսական և վերանայված գործնական քննություն: Անվտանգության բարձր մակարդակի պահպանման համար գործնական քննությունը բաժանվելու է երկու փուլի: Առաջին փուլն անցնելու են հատուկ նախատեսված վայրում՝ հաղթահարելով առկա խոչընդոտները: Միայն դրանից հետո պոտենցիալ վարորդը կանցնի երկրորդ փորձը՝ քաղաքային երթևեկության մեջ՝ նշված տարածքն անցնելով նշված ժամկետում», — ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ Զուգդիդի և Փոթի քաղաքների ճանապարհների վերականգնման աշխատանքների պատճառով, այս երկու քաղաքներում վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության փոփոխությունները ժամանակավորապես չեն իրականացվի:

Թողնել պատասխան