Ռուսները պատրաստ են 50-100 տոկոսով ավելի վճարել Վրաստանում բնակարան վարձելու համար

Անշարժ գույքի գործակալ Տատո Տարիելաշվիլիի խոսքով, ռուսները պատրաստ են 50-100 տոկոսով ավելի վճարել, միայն թե կարողանան Վրաստանում բնակարան վարձել, հայտնում է Business Press News-ը:

Տարիելաշվիլին նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր` ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության պահանջարկն ավելացել է, նրանք համաձայնում են նույնիսկ հսկայական գումար վճարել, քանի որ քիչ հավանական է, որ բնակարաններ գտնեն իրենց հարմար վայրերում:

Տարիելաշվիլիի պարզաբանմամբ, ամենապահանջվածը հիմնականում կենտրոնական տարածքներն են. նրանք բնակարաններն ամրագրում են մեկ օրից մինչև 1 տարի։

«Ռուսների կողմից անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը թե՛ վարձակալության, թե՛ գնման առումով մեծապես աճել է։ Կարող եմ ասել, որ ժամանողների 80 տոկոսը վարձակալում է։ Այնտեղից զանգահարում և ամրագրում են բնակարաններ, զանգերը գալիս են ռուսական համարներից»,- ասել է Տարիելաշվիլին։

Վրաստանում վտանգ են տեսնում ռուսաստանցիների ներհոսքից․ կարծիքներ