Թբիլիսին մինչեւ տարեվերջ կունենա 100 նոր ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ մայրաքաղաքը մինչեւ տարեվերջ  կունենա 100 նոր ավտոբուս:

Ելույթ ունենալով քաղաքի կառավարման նիստին, Կալաձեն հայտարարել է, որ «բյուջեն այս տարի թույլ է տալիս ձեռք բերել ամենաքիչը 100 նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուս»։

«Կարծում եմ, որ սա մեզ հնարավորություն կտա ստեղծել հարմարավետ պայմաններ  հասարակական տրանսպորտով տեղաշարժվողների համար եւ մասամբ կթեթեւացնի էկոլոգիական ծանր վիճակը»,- նշել է քաղաքապետը:

Նոր ավտոբուսներ գնելու համար հատկացված է մոտ 50 մլն լարի:

4 տարվա ընթացքում նախատեսվում է Թբիլիսի բերել 700 նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ՝ ժամանակակից չափորոշիչներով:

2017 թ․ հունվարից հետո Թբիլիսիում շրջանառության մեջ մտան MAN մակնիշի 143 ավտոբուս, որոնք ձեռք էին բերվել ԵՄ աջակցության ծրագրի միջոցով:

Թողնել պատասխան