Հրանտ Մաթևոսյանին նվիրված երեկո «Կովկասյան տանը»

Թբիլիսիի «Կովասյան տուն» կազմակերպության նախաձեռնած «Մշակութային օրացույց» ծրագիրը շարունակում է միջոցառումների շարքը: Երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա 20-րդ դարի հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանին նվիրված երեկո: Փետրվարի 12-ը գրողի ծննդյան օրն է: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Մաթևոսյանի գործերի՝ Զեզվա Մեդուլաշվիլիի վրացերեն թարգմանությունները:

Հրանտ Մաթեւորյանին նվիրված երեկոյի մուտքը ազատ է ցանկացողների համար: «Կովկասյան տուն» կազմակերպության  հասցեն է. Թբիլիսի, Գալակտիոն Տաբիձեի 20:

Թողնել պատասխան