Դեսպանատները Tbilisi Pride-ի շաբաթը մի քայլ առաջ են որակել

Վրաստանում արևմտյան երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ անցկացված «Արժանապատվության շաբաթը», քայլ առաջ է, որին պետք է հաջորդի Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը։

Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, քվիրների և ինտերսեքսուալների (ԼԳԲՏՔԻ+) համայնքին և աջակցում են օրենքից օգտվելու նրանց քաղաքացիական իրավունքին:

«Մենք ողջունում ենք 2022 թվականի «Արժանապատվության շաբաթը»: Շնորհավորում ենք Tbilisi Pride-ին և այլ համայնքային կազմակերպություններին այս հաջողության համար»,- ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Վրաստանում ԵՄ ներկայացուցչության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ճապոնիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Չեխիայի դեսպանությունների համատեղ հայտարարության մեջ։

Դիվանագիտական ​​գերատեսչությունները նշել են, որ Վրաստանում «Արժանապատվության շաբաթը» նշելը հղի է անվտանգության ռիսկերով և բազմաթիվ այլ սթրեսային իրավիճակներով։

Դեսպանատները նաև շնորհակալություն են հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովող ոստիկաններին, նաև ողջունել են Վրաստանի կառավարության վարչակազմի ներգրավվածությունը շաբաթվա նախապատրաստման ու համակարգման գործընթացում։

Միաժամանակ, դեսպանատները Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել են 2021 թվականի հուլիսի 5-ի բռնությունների վրա և ընդգծել են, որ այդ օրվա իրադարձությունները պետք է պատշաճ կերպով հետաքննվեն, իսկ բռնության բոլոր սադրիչներն ու հեղինակները` պատասխանատվության ենթարկվեն։

Հիշեցնենք, որ Tbilisi Pride-ի շաբաթն անցկացվել է հունիսի 28-ից հուլիսի 2-ը։

Հուլիսի 5-ի դեպքերից մեկ տարի անց