Վրաստանի համալսարանը գրասենյակներ կբացի շրջաններում, նաեւ՝ Ախալցիխեում

Վրաստանի համալսարանը Թելավիում, Գորիում, Քութայիսիում, Լանչխութիում, Բաթումիում եւ Ախալցիխեում տարածաշրջանային գրասենյակներ է բացում:

Նշված գրասենյակներում Վրաստանի շրջաններում բնակվող աշակերտները, ուսուցիչներն ու բոլոր հետաքրքրված անձինք հնարավորություն կունենան հատուկ նրանց համար նախատեսված այնպիսի անվճար ծառայություններից օգտվել, ինչպիսին են փորձնական քննություններ, թրենինգներ, հանրային դասախոսություններ, օլիմպիադաներ, բաց դռների օրեր, իրավաբանական խորհրդատվություններ եւ այլն:

Համալսարանը ներկայացնում է գրասենյակների բացման օրերը.

Փետրվարի 5-ին Գորի քաղաքում սկսել է գործել Վրաստանի համալսարանի գրասենյակը, փետրվարի 6-ին՝ Կախեթիի շրջանում բացվել է Թելավի քաղաքում տեղակայված գրասենյակը, փետրվարի 7-ին՝ Քութաիսիում եւ Լանչխութիում,  փետրվարի 8-ին՝  Զուգդիդիում եւ Բաթումիում, փետրվարի 9-ին կբացվի Ախալցիխեում տեղակայված գրասենյակը:

Թողնել պատասխան