Սանդրա Ռուլոֆսը միացել է ցուցարարներին

Քիչ առաջ ցուցարարների շարքում հայտնվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, ով ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը: Ռուլոֆսն ասել է, որ հանրությունն ականատեսն է եղել, թե ինչ անմարդկային մեթոդներ է կիրառել իշխանությունը երիտասարդների նկատմամբ և պետք է պատասխան տա:

Ռուլոֆսն ասել է, որ կողմ է ակցիաների անցկացմանը, սա մարդկանց արդար բողոքն է Ռուսաստանի ներկայացվածության դեմ Վրաստանում: Ըստ նրա՝ ճիշտ պատասխանն է:

Հիշեցնենք՝ Սանդրա Ռուլոֆսն այս տարվա մայիսին Զուգդիդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր ընդդիմության կողմից: Հաղթանակ էր տարել իշխող թիմի թեկնածուն, Ռուլոֆսն  ընտրությունների արդյունքերը  չէր ընդունել: