Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում հանդիպել է Ալիևին

Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Բաքու սկսվել է Ադբեջանի նախագահի հետ հանդիպմամբ: Կողմերը շեշտել են երկու երկրների ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունները, կարևորել են համատեղ ջանքերով իրականացվող տարածաշրջանային նշանակության հաջողված ծրագրերը:

«Պարոն վարչապետ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ: Վստահ եմ, որ այցը շատ հաջող կլինի և կամրապնդի մեր եղբայրական հարաբերությունները մեր ժողովուրդների պատմական հիմքից: Մեր եղբայրական հարաբերությունները տևում են դարեր: Մենք դա համարում ենք լավ հիմք մեր առկա հարաբերությունների զարգացման համար: Մենք ունենք համատեղ ծրագրեր իրականացնելու շատ լավ պատմություն, այդ թվում էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Այս նախագծերը փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և տրանսպորտային իրավիճակը:
Առանց մեր երկրների ուժեղ գործընկերության, այդ նախագծերը հնարավոր չէին լինի», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է մնալ Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հյուրընկալության համար և հրավիրել Վրաստան:

«Շատ շնորհակալ եմ հանդիպման համար, պարոն նախագահ: Շատ հաճելի է կրկին հանդիպել ձեզ Բաքվում: Մենք փոխկապակցված ենք և կախված ենք միմյանցից:
Ինչպես նշեցիք, մենք իրականացրել ենք կարևոր և պատմական նախագծեր: Հետևաբար, մենք մտադիր ենք շարունակելու միասին իրականացնել ավելի շատ ծրագրեր, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները: Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Բաքու այցելած մեր պաշտոնական պատվիրակությանը հյուրընկալելու համար: Ես ուզում եմ օգտվել առիթից և հրավիրել ձեզ Թբիլիսի ձեզ համար հարմար ժամանակ», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: