Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից 20 մարդ է մահացել

Մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 806 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  317 719 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է ՝ 28 180 թեստավորում, որից 14 324 -ը հակամարմինների արագ թեստով, 13 856-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 144 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 297 676 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4 227:

Դրականության ցուցանիշը՝ օրական 6.41%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 5.51%, վերջին 7 օրվանը՝ 6.59%: