Ինտեգրման օրակարգ․ հյուրը՝ Անդրանիկ Մինասյան

«Ալիք Մեդիա»-ն շարունակում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթների նոր շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։

Այսօրվա հյուրը «Մինասյան» իրավաբանական ընկերության հիմնադիր և տնօրեն, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Անդրանիկ Մինասյանն է։ Մինասյանի հետ զրուցել ենք ինտեգրման նշանակության, կարևորության մասին, սահմանել ենք «ինտեգրում» եզրույթը։