Վրաստանում դիտարկում են վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցը

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային ավագ մենեջեր Շերիլ Հենուեի խոսքով, կազմակերպությունը դիտարկում է Վրաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցը։

Ըստ Հենուեի` Վրաստանը հիանալի ռեսուրսներ ունի վերականգնվող էներգիայի առումով։

«Նկատի ունեմ հիդրո և հողմային ռեսուրսները, որոնք կարող են օգտակար լինել, եթե նույնիսկ տեղումներ չլինեն:

Այս ամենը Վրաստանին հնարավորություն կտա արձագանքելու սեփական էներգետիկ կարիքներին։ Նաև` նվազեցնելու ներմուծումը, որն աճում է և դառնում ավելի թանկ` բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Նկատի ունեմ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։ Ներդրումների առումով մենք իսկապես դիտարկում ենք վերականգնվող էներգիան՝ հատկապես քամու էներգիային աջակցելու համար», — ասել է Հենուեն:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է էներգետիկայի ոլորտին աջակցության հայտարարված մեխանիզմը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ առաջիկա երեք տարում էներգետիկայի ոլորտում 3 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարվեն։