Ավարտվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների նախագիծը մեկնարկել է 2016 թվականի հուլիսից՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Լուսանկարները՝ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: