Վրաստանում կորոնավիրուսից մահացության աստիճանը շարունակում է բարձր լինել

Վրաստանում նախօրեին 24 358  թեստ է արվել, որոնցից 508-ը դրական է եղել: Թարմացված տվյալները հաղորդում է Stopcov.ge-ն:

913 հոսպիտալացվածների վիճակը շարունակում է ծանր մնալ, 219-ին արհեստական շնչառության սարք է միացված: Պանդեմիայի ողջ ընթացքում դեպքերի ընդհանուր թիվը երկրում 340 838 է:

508 նոր դեպքից 252-ը Թբիլիսիում է

Աջարիայում՝ 61

Իմերեթիում՝ 35

Քվեմո Քարթլիում՝ 42

Շիդա Քարթլիում՝ 20

Գուրիայում՝ 9

Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 48

Կախեթիում՝ 22

Մցխեթա Մթիանեթիում՝ 14

Սամցխե Ջավախքում՝ 3

Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 2

Նախօրեին 1 481 ապաքինվել է, ընդհանուր՝  323 409: Նախօրեին կորոնավիրուսի ստեղծած բարդությունների զոհ է դարձել 17 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 4 699: Երկրում 12 704 ակտիվ դեպք կա, 3 965-ը՝ ստացիոնար բուժման կարիք ունի:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է նախորդ տարվա փետրվարի 26-ին: