Սպանություն Գարդաբանիում

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում սպանություն է տեղի ունեցել: InterPressNews-ի փոխանցմամբ, ըստ շրջող լուրերի՝ որդին սպանել է հորը:

Առկա վարկածների համաձայն, սպանությանը նախորդել է նրանց միջև վիճաբանություն։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին։ Իրավապաներն արդեն ձերբակալել են որդուն: Գործը հետաքննվում է։