Դահուկավազքի մրցույթ Ախալքալաքում. լուսանկարներ

Հունվարի 29-ին Ախալքալաքի շրջանում անցկացվեց Արագվայի դահուկային սպորտի համալիրի կողմից կազմակերպված մրցույթը: Այս մասին հայտնում է Ախալքալաքի Atv 12 հեռուստաընկերությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթը, սպորտի երիտասարդության հարցերով ծառայության բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և ալյոք։

Համավարակի սահմանափակումներից հետո առաջին մրցույթն էր անցկացվում համալիրում։

Միջոցառման ավարտին հաղթողները Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։ Մրցել են դահուկային սպորտի սիրահար տղաների կրտսեր տարիքայինների խումբը, տղաների մեծ տարիքայինների խումբը և աղջիկների խումբը։