Ծովում անհետացած կնոջը մահացած են գտել

Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում ծովում անհետացած կնոջը մահացած են գտել, գրում է տեղական TV25.GE լրատվականը:

Ըստ տեղեկության՝ հանգուցյալը Բելառուսի քաղաքացի էր:

Հիշեցնենք. 35-ամյա կնոջ որոնողական աշխատանքներն սկսվել են փետրվարի 23-ից հետո: Նա ընկերոջ հետ մտել էր ծովը` շանը փրկելու համար և չէր կարողացել դուրս գալ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել ըստ 115-րդ հոդվածի (ինքնասպանություն):