«Լելոն» դեմ է Ղարիբաշվիլիի նշանակմանը. Կուսակցության ակտիվիստներ են բերման ենթարկվել

5 մարդ է ձերբակալվել Թբիլիսիում` Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության դեմ բողոքի ակցիայի ընթացքում:  

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: «Լելո» ընդդիմադիր կուսակցության երիտթևի կողմից Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է կազմակերպվել: Հավաքվածները գտնում են, որ Ղարիբաշվիլիի նշանակումը միայն սրելու է քաղաքական լարվածությունն ու հասարակության բևեռացումը:

Իրավիճակը տեղում լարվել է,  երբ ցուցարարները փորձել են բողոքի գրություն թողնել մայթին: Ոստիկանները միջամտել են, սկսել բերման ենթարկել ակտիվիստներին:

Լուսանկարը` «Լելո»-ական Իրակլի Կուրաձեի ֆեյսբուքյան էջից

Այսօր` ավելի վաղ`

Տեսանյութ. Թբիլիսիում ակտիվիստների ու ոստիկանների միջև բախում է եղել. 20 մարդ ձերբակալվել է