Փետրվարի 20-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  268 097 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 18 015 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների թեստով, 6300-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261 066 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3 425:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.2%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 170
  • Աջարիա — 8
  • Իմերեթի — 59
  • Քվեմո Քարթլի — 11
  • Շիդա Քարթլի — 41
  • Գուրիա — 25
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
  • Կախեթի — 32
  • Մցխեթա Մթիանեթի — 9
  • Սամցխե-Ջավախեթի — 8
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: