ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները կշարունակվեն

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանի հարևաններից ոչ մեկը   վտանգ  չպետք է տեսնի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններից: Ինչպես հայտարարել է Իզորիան, զորավարժությունները կշարունակվեն` Վրաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխներգործության ունակությունը բարձրացնելու նպատակով: Ըստ նախարարի, այդ զորավարժություններն անհրաժեշտ են նաև տարածաշրջանային անվտանգության համար:
«Զորավարժությունները ծառայում են տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանը: Մեր հարևաններից ոչ մեկը  դրանք սպառնալիք ընկալելու պատճառ չունի: Նմանատիպ զորավարժություններն ապագայուն ևս շարունակույթուն կունենան»,- հայտարարել է Իզորիան:

Թողնել պատասխան