Կորոնավիրուսը Վրաստանում. հոկտեմբերի 15-ի տվյալները

Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 270 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 652 677-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 298 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 608 861 մարդ։

Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 9 396:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.58%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.58%, վերջին 7 օրվանը՝  8.75%: