Վրաստանի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Վրաստանի նախագահ Սալոմե Ջուրաբիշվիլին հոկտեմբերի 14֊ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ֊ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։  Զուրաբիշվիլին Բաչելետին ներկայացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակի մասին՝ նշելով Գալիի շրջանում վրացերեն լեզվի ուսուցման արգելքը որպես էթնիկ խտրականության նշան, ինչպես նաև հիշեցրել է սահմանային հատվածում ապօրինի ձերբակալված քաղաքացիների մասին։

Նախագահը ներկայացրել է նաև Վրաստանում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը։

Ըստ Նախագահի աշխատակազմի` Սալոմե Ջուրաբիշվիլին և Միշել Բաչելետին խոսել են նաև համաճարակի հաղթահարման գործում պատվաստումների համաշխարհային կարևորության մասին։

Ըստ նախնական տեղեկությունների,  Հոկտեմբերի 15֊ին Վրաստանի նախագահը կլինի Բեռնում,   կհանդիպի Շվեյցարիայի նախագահ  Գի Պարմելանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Տիրուհի Համազարյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր