Վրաստանը Գերմանիայում ապաստան հայցողների հնգյակում է

Գերմանիայի փախստականների և միգրանտների հարցերով դաշնային գրասենյակի վիճակագրության համաձայն 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Գերմանիայում ապաստան հայցողների թիվն աճել է 163,5 տոկոսով։

Մասնավորապես, այս տարվա 7 ամսում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 3 966 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 505-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 4 475 քաղաքացի, ինչը 150 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նույն վիճակագրությամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Գերմանիայում ապաստան է խնդրել տարբեր երկրների 98 հազար 395 քաղաքացի։ Չնայած այն հանգամանքին, որ վրացիների մասնաբաժինը այս ցուցանիշում փոքր է, այդուհանդերձ Վրաստանի քաղաքացիներն Գերմանիայում ապաստան հայցողների առնվազն առաջին հնգյակում են։