Աշխատավայրում անվտանգության կանոնների խախտման դեպքերն աճել են

2023 թվականի հունվար-սեպտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատավայրում անվտանգության կանոնների խախտման դեպքերն աճել են 23,73 տոկոսով։ Տեղեկացնում է  Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ

2023 թվականի առաջին 9 ամսում արձանագրվել է աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման 146 փաստ, մինչդեռ 2022 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 118 դեպք։ Ըստ այդմ, այս ցուցանիշը տարեկան աճել է 28 դեպքով կամ 23,73 տոկոսով։

Ըստ աշխատանքի տեսակների՝ անվտանգության կանոնների խախտումն ավելացել է միայն՝ հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների արտադրության ժամանակ։ Հիշյալ աշխատավայրերում խախտումների դեպքերը տարեկան կտրվածքով աճել են 31,82 տոկոսով։ Աշխատանքի այլ տեսակների ցուցանիշը չի փոխվել։