«Շնորհակալություն, Լազարե». ակցիա է անցկացվել

Վրացի ակտիվիստները մարտյան ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատավարությանը զուգահեռ ակցիա են անցկացրել: Ակտիվիստներն իրենց ձեռքերում պարզել են «Շնորհակալություն, Լազարե» մակագրությամբ պաստառներ:

Ի դեպ, Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ին՝ «Գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեղադրանքով։

Նրա գործի քննությունը քաղաքային դատարանում կավարտվի նոյեմբերի 17-ին։ Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։