Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածուի կարգավիճակին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գալոբի հետ հանդիպմանն ասել է, որ Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածուի կարգավիճակին։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Իսպանիայի Թագավորությունում՝ Գրանադա քաղաքում, Գալոբի հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը հույս է հայտնել Սլովենիայի ամուր քաղաքական աջակցության համար Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին միանալու բոլոր փուլերում։

«Հանդիպմանը Վրաստանի վարչապետը մանրամասն խոսել է Վրաստանի եվրաինտեգրման խնդրի մասին և նշել, որ երկիրն արդեն իրականացրել է Եվրամիության 12 հանձնարարականների մեծ մասը, գործընթացը շարունակվում է, դեռ կան որոշ հարցեր, որոնք կկատարվեն՝ Եվրոպական միության առաջարկությունների համաձայն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին շնորհավորել է Գալոբին՝ Սլովենիայի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ ընտրվելու կապակցությամբ։