Վրաստանի իշխանությունները Եմ-ին են դիմել` ընդդիմութան հետ երկխոսությունը վերսկսելու խնդրանքով

Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նիստին Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Սոնղուլաշվիլին Եվրախորհրդարանին խնդրել է աջակցել Թբիլիսիում քաղաքական երկխոսությունը վերսկսելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը:

«Եվրախորհրդարանը երկխոսության շատ լավ հարթակ ունի` Jean Monnet: Մենք նաև պատրաստ ենք` օգնություն խնդրել եվրախորհրդարանից, որպեսզի Թբիլիսիում վերսկսվի քաղաքական երկխոսությունը: Սա մեր և եվրոպական ընտանիքի շահերից է բխում»,- հայտարարել է Սոնղուլաշվիլին:

Խոսքը վերաբերում է ընդդիմության և իշխանության միջև երկխոսությանը, կապված ընտրական համակարգի հետ, որն ընդդիմությունը դադարեցրեց ընդդիմադիր Գիգի Ուգուլավայի ազատազրկումից հետո:

Վրաստանի պատվիրակությունը, հաշվի առնելով հարցի վերաբերյալ առկա քաղաքական մեծ հետաքրքրությունն ու կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել` Ուգուլավայի գործով փաստերի ստուգող հանձնաժողով ուղարկել, ինչպես նաև ապահովել թափանցիկ գործընթաց: