Վրաստանը տարածաշրջանի առաջատար երկիրն է. Կոնգրեսականներ

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Վաշինգտոնում է, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում: Պատվիրակության կազմում են Սոփո Կիլաձեն, Նինի Գոգուան, Գիորգի Խատիձեն, Իրակլի Մեզուրնաշվիլին և Լելա Քեբուրին:

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվությամբ` պաշտոնական այցի շրջանակներում վրաստանյան օրենսդիրի ներկայացուցիչները հանդիպել են ամերիկացի կոգրեսականներ  Թեդ Պոսին, Փիթեր Ռոսկամին, Սքոթ Թեյլորին, Մայկ Քոնվեյին, Ռոբ Վուդըլին, Ադրիան Սմիթին, Դեյվիդ Պրայսին և Մարկ Սենֆորդին: Հանդիպմանը քննարկվել են վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` կոնգրեսի ներկայացուցիչները կարևորել են Վրաստանի ձեռքբերումները` մասնավորապես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրականացված բարեփոխումները:

«Հատկապես կարևորել են Վրաստանի, որպես տարածաշրջանի առաջնորդ երկրի դերը, որը կայունության, անվտանգության և ժողովրդավարության զարգացման համար օրինակելի է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանի պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ինչը, կոնգրեսականների խոսքերով, կբարձրացնի Վրաստանի պաշտպանունակությունը և համակարգը ևս մեկ քայլով կմոտեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Թողնել պատասխան