Ընդդիմադիր գործիչը ցույցի մասին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան՝ արձագանքելով այսօր Ռուսթավելի պողոտայում «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին, սոցցանցերում գրել է, որ այսօր Ռուսթավելիում «ծով է» լինելու, քանի որ այդպես էր 1989 թվականի ապրիլի 9-ին, այդպես էր 2003 թվականի նոյեմբերի 23-ին, այդպես էր 2019 թվականի հունիսի 20-ին:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ «միշտ այդպես էր, երբ հնարավորություն կա փախչել Ռուսաստանից և այդպես կլինի միշտ, երբ Ռուսաստան վերադառնալու վտանգ կա»:

Ուգուլավայի խոսքով՝ Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու համար երկրում պետք է «ապաօլիգարխացում» իրականացվի, որը պահանջում է «Իվանիշվիլիի երազանքի» հեռանալը։

Այսօրվա հանրահավաքի կազմակերպման մասին հայտարարել է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը։ Երկրի իշխանությունները հայտարարում են, որ եվրաինտեգրման պատրվակով կազմակերպվող ցույցը ընդդիմության համար բողոքի ալիք սկսելու առիթ է։

Կարդացեք նաև՝

Իշխանությունները ցույցին սադրանքներ են կանխատեսում

Թբիլիսիում այսօր «Մայդան» կսկսվի. Tbilisi Pride