Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 30-ի տվյալները

Սեպտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 743 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 613 012-ն են: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 914 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 585 071 մարդ:

Վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 8 946:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 5.85%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.04%, վերջին 7 օրվանը՝ 5.65%%։