ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների խումբն արդեն Վրաստանում է

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից.

  •  Միխայել Գալլար (EPP, Գերմանիա) — Պատվիրակության նախագահ
  •  Միրիամ Լեքսման (EPP, Սլովակիա)
  • Մարինա Կալիուրանդ (S&D, Էստոնիա)
  •  Կատալին Չե (Renew, Հունգարիա)
  •  Մարկետա Գրեգորովա (Greens/EFA, Չեխիա)
  •  Ջորդի Սոլե (Greens/EFA, Իսպանիա)
  •  Անա Ֆոտիգա (ECR, Լեհաստան):

Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:

Դիտորդական արդյունավետ գործընթաց ապահովելու նպատակով` պատվիրակությունը չի նշում  տեղամասերի/վայրերի անունները, որտեղ դիտորդները կայցելեն: