Wizz air-ն ավելացրել է անվճար ուղեբեռի ծավալները

Wizz air ավիաընեկերության ուղևորներն այսուհետ  ստիպված չեն լինի հավելյալ վճարել մեծ բեռների համար: Բեռների հետ կապված ընկերության նոր քաղաքականությունը արդեն գործածության մեջ է: Մինչ այս  Wizz air-ի թռիչքների ժամանակ անվճար ուղևորաբեռի չափը 42 x 32 x 25 էր, իսկ 56 x 45 x 25 ծավալով բեռի համար պետք էր վճարել: Այսօրվանից սկսած անվճար ուղեբեռի չափը 10  կգ է:

Wizz air-ը վրացական ավիաշուկայում է 2016 թվականից: Ներկայումս ընկերությունը Քութայիսիից չվերթներ է իրականացնում Վարշավա, Բեռլին, Վիլնյուս, Լարնակու, Բուդապեշտ, Սալոնիկի, Միլան, Լոնդոն ուղղություններով, իսկ գարնանը կավելանան Աթենքը, Փարիզը, Հռոմը, Բարսելոնան, Պրահան: Այս կերպ 2018-ի մայիսից ընկերությունը Քութայիսիից մոտ 20  ուղղություններով թռիչքներ կիրականացնի:

Թողնել պատասխան