Bloomberg. Իվանիշվիլիի կարողությունը մեկ տարում աճել է 300 մլն դոլարով

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում միակ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 500-ից 305-րդ տեղն է զբաղեցնում: Ըստ Bloomberg գործակալության  վարկանիշի՝ անցած տարվա ընթացքում Իվանիշվիլիի ունեցվածքն ավելացել է 300 միլիոն դոլարով: Նրա ընդհանուր կարողությունը 5,75 մլրդ դոլար է: Վարկանիշային աղյուսակում առաջինը առցանց առևտրով զբաղվող  աշխարհի խոշորագույն ընկերության ղեկավար, Amazon ընկերության հիմնադիր Ամազոն Ջեֆֆ Բեզոսն է՝ 93,8 միլիարդ դոլարով: Երկրորդը 88,7  մլրդ դոլարով Մայքրոսոֆթ ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է: Առաջին հնգյակում է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, նրա կարողությունն այս պահին գնահատվում է 75, 4 մլրդ դոլար:

Թողնել պատասխան